Գորիս-Կապան ավտոճանապարհի տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: 

Վարդենյաց լեռնանցքում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին («Զանգեր» կոչվող հատված) և Գորիս-Կապան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին (Թասի ոլորաններ) տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել