Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորը

Դեկտեմբերի 10-ին, ժամը 00.52-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Հաղարծին-Իջևան հավածի 3-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի 34 TS 917 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել