Հայ դիրքապահների վրա կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից

Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափիհրաձգային, ականանետային և հրթիռային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարիպահպանման ռեժիմը: Հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ըստ աղբյուրի՝ դեկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /140 արկ/, 82 /415 արկ/, 120 /67 արկ/ միլիմետրանոցականանետերից, ՀԱՆ-17 /20 արկ/ և ՌՊԳ-7 /2 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4300 կրակոց: Հակառակորդըկիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք /63 արկ/:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանումառաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտականհերթապահություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել