Դժբախտ պատահարներ Երևանում. կան տուժածներ

Դեկտեմբերի 2-ին, ժամը 09.50-ին, Երևանի Վարդանանց փողոցի թիվ 15 հասցեի մոտ իրար են բախվել «Միցուբիշի», «Լեքսուս» և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Լեքսուս»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը14.40-ին, «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 83 հասցեի մոտ բախվել է մեկ այլ «ԳԱԶ-322132»-ի: Առաջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 43/1 շենքի դիմաց իրար են բախվել «Պեժո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Պեժո»-ի վարորդը, ուղևորուհին, «Օպել»-ի վարորդն ու 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 01.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 08.20-ին, Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 18/5 հասցեի մոտ բախվել է «Օպել»-ի. վերջինիս վարորդը վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 04.45-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ճանապարհի եզրի բետոնյա սալիկներին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 09.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Այնթափ գյուղում վրաերթի է ենթարկել 1936 թ. ծնված Արամ Ա.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 15.55-ին, 1960 թ. ծնված Վարազդատ Ս.-ն, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, ներկայացել է բաժին խոստովանել, որ վրաերթը կատարել է ինքը:
Մասիսի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել