71 հազար եվրո արժեցավ դատական համակարգի սխալը հարկատուների համար

Կառավարության այսօրվա նիստին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց մի նախագիծը, որը վերաբերում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին:

Նա նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» և «Դավթյան ընդդեմ Հայաստանի» գանգատներով 2015 թվականի մարտի 31-ին կայացած վճիռների պահանջները կատարելու նպատակով հարկավոր է բյուջեից արդարադատության նախարարությանը հատկացնել 71,160 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ, որից՝

1) 62,100 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը՝ «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար.

2) 9,060 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը՝ «Դավթյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար:

Կառավարությունը հաստատեց այս նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել