Կառավարության վաղվա նիստին մի քանի երիտասարդների կտրվի տարկետում զինվորական ծառայության զորակոչից:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կներկայացնի նախագիծը, ըստ որի` երիտասարդներին տրվում է տարկետում ուսումն արտասահմանում շարունակելու համար: Նրանցից մեկն ընդունվել է Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարան: Նախագծում կարդում ենք`
- Ստեփան Բաբայանն ընդունվել է ԱՄՆ Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանի բակալավրիատ: Նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի` մինչև ուսումնառության ավարտը` 2019 թվականի ամառային զորակոչ:
- Ալեքսանդր Պետրոսյանն ընդունվել է Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի բակալավրիատ: Տարկետումը կտրվի մինչև ուսումնառության ավարտը` 2018 թվականի ամառային զորակոչ:
- Արսեն Վասիլյանն ընդունվել է ԱՄՆ Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բակալավրիատ: Տարկետումը`մինչև ուսումնառության ավարտը` 2019 թվականի ամառային զորակոչ:
- 4. Վահագն Կիրակոսյանն ընդունվել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մագիստրատուրա: Նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կտրվի տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2016 թվականի ձմեռային զորակոչ:
- Մհեր Մնացականյանն ընդունվել է ԱՄՆ Կալիֆորնիայում Բերքլի համալսարանի բակալավրիատ: Այս երիտասարդին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կտրվի տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2019 թվականի ամառային զորակոչ:
- Նույն բուհ է ընդունվել նաև Վահե Ղարախանյանը: Նրան նույն ժամանակահատվածով տարկետում կտան:
- Միքայել Սուքիասյանն ընդունվել է Չիկագոյի համալսարանի ասպիրանտուրա: Նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի` մինչև ուսումնառության ավարտը` 2021 թվականի ամառային զորակոչը: