Մանրամասներ փաստաբանի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի  144-րդ հոդվածով. այն է` անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:

Փաստաբանը Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմեց, որ դիմել է, որպեսզի կոնկրետ պարզաբանում ներկայացվի, թե ինչի մեջ են իրեն մեղադրում. բանավոր ներկայացրել են, որ քրեական գործի շրջանակներում դատարանը Նիկոլայ Բաղդասարյանին և Նազելի Վարդանյանին տրամադրել է քրեական գործից մի փաստաթուղթ, որը վկայում էր այն մասին, որ իրենց վստահորդի մեղադրանքի հիմքում ընկած է հոգեկան առողջական խնդիրներ ունենալը.

«Քանի որ դատարանն այդ փաստաթուղթը ինձ ու Նազելիին տրամադրել էր առանց ուղեկցական գրության, իրենք դրա համար գտել են, որ ես կատարել եմ հանցագործություն, փորձել եմ անօրինական ճանապարհով հայթհայթել տեղեկատվություն»:

Փաստաբանի խոսքով` իրենց  հակափաստարկն այն է, որ, լինելով գործով պաշտպան, իրավունք ունի քրեական գործի վերաբերյալ  ցանկացած փաստաթուղթ ստանալու.

«Եթե դատարանը պետք է փաստաթղթի հետ ուղարկեր որևէ ուղեկցական գրություն, դա արդեն իրենց ներքին ընթացակարգն է`օրենքով նման բան չկա»,-նշում է Նիկոլայ Բաղդասարյանը :

Գործով հիմա կատարվում է նախաքննություն. փաստաբանի խոսքով` մեղադրանքում կա ևա մի կետ.

«Այն, որ ես փորձել եմ դրանից հետո այդ տեղեկատվությունը հրապարակել, որով էլ իրենք դիտել են, որ այդ ապացույցները հրապարակելը նշանակում է տեղեկատվության տարածում»:

Զառա Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել