Բնակչության պետական ռեգիստրում մշակվում են բնակչի հետևյալ անհատական տվյալները`
- հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտը).
- անունը, ազգանունը, ինչպես նաև հայրանունը, եթե ներկայացված են հավաստող փաստաթղթեր.
- կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը).
- քաղաքացիությունը.
- ծննդյան օրը, ամիսը, տարին և ծննդավայրը.
- սեռը.
- մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն.
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և (կամ) օտարերկրյա պետության քաղաքացիությունը և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերության ժամկետը և տրամադրող մարմինը).
- մահվան օրը, ամիսը, տարին և վայրը.
- կենսաչափական տվյալները, եթե դրանց մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:
Նշված տվյալների փոփոխության դեպքում փոփոխությունները կատարող պետական մարմինները յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում են ռեգիստր վարող մարմիններին: Ռեգիստրը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ոստիկանությունը: Ռեգիստրում անհատական տվյալների փոփոխության և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հաշվառված բնակչի անհատական հաշվառման տվյալները պահպանվում են նաև նրա մահից հետո, որի իրավական ռեժիմը կարող է փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net