ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը Ռուսաստանում է

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Դատական կատարողների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Բուրյատիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան-Ուդեում:

Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է սեպտեմբերի 8-10-ը անցկացվող «Պարտապանի իրավունքների սահմանափակումը. օրենսդրական նորամուծություններ և իրավակիրառ պրակտիկա» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին: Սա Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության կողմից յուրաքանչյուր տարի անցկացվող արդեն 6-րդ միջազգային գիտագործնական համաժողովն է, որը հաջորդում է Սանկտ-Պետերբուրգի, Կազանի, Վորոնեժի, Եկատերինբուրգի և Վլադիկավկազի համաժողովներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել