Իրազեկում տրանսպորտային միջոցների մաքսային փոխադրումների մասին

Գոյություն ունեն հատուկ կարգ ու պայմաններ տրանսպորտային միջոցը մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին փոխադրելու վերաբերյալ:

ՀՀ կառավարության № 1930-Ն որոշմամբ  սահմանվում է ապրանքներ տեղափոխող անձի կամ ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրումն իրականացնող անձի պատասխանատվության ներքո այն ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման դեպքերը և ընթացակարգը, որոնց մաքսային ձևակերպումն ավարտված չէ:DSC00015-copy-Meqena-440×293 (1)

Մեկ մաքսային մարմնից մյուսն ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման համար` այն մաքսային մարմնում, որտեղից սկսվելու է ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրումը, կազմվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևի փոխադրման ամփոփագիր, որում նշվում են հետևյալ տվյալները`ա) ապրանքի մասին տվյալները (անվանումը, քաշը, քանակը, փաթեթավորումը, տեղերի քանակը),բ) տրանսպորտային միջոցի մասին տվյալները, գ) նշանակման մաքսային մարմինը և նշանակման վայրը, գ) տրանսպորտային միջոցի մասին տվյալները և այլն:

 Մեկ մաքսային մարմնից մյուսը փոխադրվող ապրանքները և տրանսպորտային միջոցները դրանց փոխադրումն իրականացնող անձին կարող են փոխադրման ամփոփագրի հիման վրա փոխադրման հանձնվել միայն բեռնագրի առկայության դեպքում:

Մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրումը մեկ մաքսային մարմնից մյուսը պետք է ավարտվի առավելագույնը 10 օրվա, բայց ոչ ավելի, քան փոխադրման ամփոփագրում նշված ժամկետի ընթացքում` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել