Ինչպե՞ս են որոշ ամուսիններ խուսափում պատշաճ կերպով վճարել ալիմենտը

Համատարած են դեպքերը, երբ ծնողը հրաժարվում է վճարել ալիմենտ երեխայի ապրուստի համար, և այդ նպատակով թաքցնում է իր եկամուտները: Վստահեցնում է փաստաբան Լիանա Բալյանը:

«Ես շատ դեպքեր եմ ունեցել՝ ալիմենտային բռնագանձման հարցով: Օրինակ՝ նախորդ ամիս ունեի ալիմենտային բռնագանձման հայց, ամուսինը աշխատում էր տաքսու վարորդ, նա ուներ եկամուտ, սակայն հարկայինում գրանցված չէ ու եկամուտ ցույց չի տալիս, այս փաստը նկատի ունենալով ստիպված կայուն դրամական գումարով հաշվեց դատարանն ու ընդամենը երկու երեխայի համար սահմանվեց 30 հազար դրամ կայուն աշխատավարձ»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ըստ կնոջ՝ իր ամուսինն ուներ 200-250 հազար ՀՀ դրամ կայուն եկամուտ:

Տիկին Բալյանը փոխանցեց, որ հաճախ ամուսինները խուսափում են ալիմենտ վճարելուց՝ թաքցնելով իրենց իրական եկամուտները. «Շատ ամուսիններ բիզնեսով են զբաղվում, որն էլ գրանցված է, օրինակ, նրանց ծնողների անունով: Ամուսնալուծությունից հետո, երբ կողմերը մտնում են դատարան՝ ալիմենտի համար, պարզվում է, որ այդ մարդը զրոյական վիճակում է գտնվում, ալիմենտը նորից սահմանվում է նույն չափով»,- ասաց մասնագետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել