Թեկնածուական աստիճան ունեցող դասախոսը կարող է ղեկավարել աշխատանքը, եթե բուհի կողմից ունի հատուկ թույլտվություն

Այսպիսի մի տարածված կարծիք կա. եթե ցանկանում ես ասպիրանտուրայում ուսանել և գիտական աշխատանք գրել, ապա այդ աշխատանքը անպայման պետք է ղեկավարվի առնվազն դոցենտի գիտական աստիճան ունեցող դասախոսի կողմից:
Ստացվում է, որ դա այդքան էլ այդպես չէ:
Երևանի պետական համալսարանի Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժնից տեղեկացանք, որ թեկնածուական աստիճան ունեցող դասախոսը նույնպես կարող է ղեկավարել աշխատանքը, եթե բուհի կողմից ունի հատուկ թույլտվություն:
Պետք է նաև իմանալ, որ ԵՊՀ բոլոր ֆակուլտետների ասպիրանտուրայում ուսուցման համար 450 000 ՀՀ դրամ է: Ընդունելության համար անհրաժեշտ է հանձնել TOEFL iBT, ինֆորմատիկայի քննություններ: ԵՊՀ-ում հայցորդություն չի գործում:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել