Երեխային դաժան ծեծել են սեփական բակում. ոստիկանությունում սպասում են փորձաքննության արդյունքին

Օգոստոսի 30-ին Երևանի Արարատյան փողոցի 90 շենքի բակում 36-ամյա տղամարդու կողմից դաժան ծեծի ենթարկած երեխայի գործով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ոստիկանությունից նաև տեղեկացրին, որ այս պահին սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքին, որից հետո ամեն ինչ պարզ կդառնա:

Այլ մանրամասներ չտրամադրեցին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել