Ի՞նչ ռեժիմով է իր պատիժը կրելու Վարդան Պետրոսյանը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 2-ին որոշում է կայացրել 5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի պատիժը բաց ռեժիմով կրելու մասին:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը. «Դատարանը որոշել է, որ իր կողմից կայացրած որոշումը մտել է ուժի մեջ և կարգադրել է, որ պատիժը ի կատար ածեն»,- ասաց փաստաբանը: Նրա խոսքով դեռևս տեղաբաշխում չկա, լինելուն պես՝ Վարդան Պետրոսյանը  պատիժը կկրի հիմնարկի տարածքից դուրս:

Այս պահին նա գտնվում է ժամանակավոր կացարանում, որտեղ նա սպասում է ՀՀ քրեակատարողական վարչության հանձնաժողովի որոշմանը:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին առաջին ատյանի դատարանը 2015թ. հունվարի 29-ին դատապարտել էր ազատազրկման 5 տարի ժամկետով՝ զրկելով նրան վարորդական իրավունքից 2 տարի ժամկետով: Մեղադրող դատախազն ու տուժողների իրավահաջորդները վերաքննիչ բողոք էին բերել՝ պատժի և քաղհայցի մասով, սակայն վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատավճիռը թողել էր անփոփոխ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել