Այս պահին ցուցարարները շարժվում են դեպի Բաղրամյան 26, որտեղ «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստները հանդես կգան հայտարարությամբ:
Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին հայտարարեց, որ իրենց գործողությունները անօրինական են:
Ավելացնենք, որ ակտիվիստները փորձում են փողոցը փակել, սակայն ոստիկանները ամեն կերպ խոչընդոտում են նրանց գործողություններին:
Ակտիվիստները պառկելու միջոցով փորձում են փակել փողոցը, սակայն ոստիկանները բռնի ուժով նրանց ետ են պահում:
Ոստիկանները պատ են կազմել, որպեսզի թույլ չտան ակտիվիստներին հետագա քայլեր կատարել:
«Ձեր գործողությունները անօրինական են, ՀՀ նախագահի նստավայրը ըստ օրենքի, չի թույլատրվում որ ակտիվիստները այնտեղ գտնվեն, պետք է պահպանել որոշակի հեռավորություն»,- իր խոսքում ասաց Վալերի Օսիպյանը: