Ձերբակալվել է անձը, ով մահացու հարված է հասցրել հայ վարորդին

Ռոստովի շրջանում երեկ ձերբակալվել է այն անձը, ով մահացու հարված է հասցրել հայ վարորդին: Գրում է LifeNews-ը:

Դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 30-ին, 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանը և նրա հայրը, դուրս էին եկել խնջույքից և փորձել հեռանալ «Ֆորդ ֆոկուս» ավտոմեքենայով, սակայն կայանատեղիում Ռաֆայելը, ով եղել է ղեկին, մեքենայով վնասել է կայանված 5 մեքենա: Առաջացել էր կոնֆլիկտ, որից հետո ավտոմեքենաների վարորդներն ու այլ անձիք՝ 100-ից ավելի մարդ, հարձակվել էին վարորդի վրա:

Նշվում էր, որ ծեծկռտուքի ժամանակ մի անձ ուժգին հարված է Ռաֆայելին, որն էլ ճակատագրական է եղել նրա համար:

Ըստ իրավապահների այդ անձը նույն գյուղի բնակիչ, 46-ամյա Անդրեյն է:

Իրավապահները նրան կանչել են հարցաքննության և ձերբակալել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել