ՌԴ-ում ամբոխը ծեծելով սպանել է հայ վարորդին

ՌԴ-ի Ռոստովի մարզում ամբոխը դաժանաբար ծեծել է վարորդին, ով ավտովթարի պատճառ է հանդիսացել: Հայ վարորդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Այս մասին գրում է «Газете.Ru»-ն:

Աղբյուրը հավելում է, որ 100-ից ավելի մարդկանցից կազմված գազազած ամբոխը դուրս է հանել վարորդին իր մեքենայից և սկսել ծեծել: Նշվում է, որ վարորդը՝ 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանը հարբած վիճակում նստել է Ford Focus մեքենայի ղեկին և վնասել 5 մեքենա, նրա կողքին եղել է հայրը:

Հետաքննության մարմնի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին, երբ նշվում էր գյուղի օրը: Խնջույքը դեռ չավարտված Ռաֆայելը դուրս է եկել հոր հետ, նստել մեքենան և փորձել հեռանալ, սակայն հենց սկզբից նա հարվածել է կայանված ավտոմեքենաներին, անգամ հարվածել՝ համագյուղացիներին: Մարդիկ չեն վնասվել:

Վթարից հետո վարորդի և վնասված մեքենանների սեփականատերերի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել: «Газете.Ru»-ին տուժողի քույրը փոխանցել է, որ զայրացած ամբոխը մեքենայի հանել է վարորդին և դաժանորեն ծեծել նրան և հորը:

Vesti.ru-ն ռեպորտաժում նշել է, որ տուժողին ծեծել են շուրջ 300 անձիք, սակայն այս հանգամանքը հերքում է Ռաֆայելի քույրը:

Աղբյուրը նաև հղում անելով իրավապահներին՝ նշել է, որ մեղավորների շրջանակն արդեն հայտնի է: Ըստ Vesti.ru-ի տուժողը մահացու վնաս է ստացել իրեն ծեծի ենթարկողներից մեկի կողմից, ում ինքնությունը դեռ պարզվում է:

542100


Rafael-Xlghatyan-e1441086144584 20150831-AE00FB12E13A0AD1-0-0-B182BF5E-984A97597AAA0208

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել