Քրեակատարողական հիմնարկը միջոցներ չի ձեռնարկել դատապարտյալին նույնականացման քարտ տալու համար

Դատապարտյալը տեղեկացրել է‚ որ նույնականացման քարտ ստանալու նպատակով դիմել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին‚ սակայն միջոցներ չեն ձեռնարկվել խնդրին լուծում տալու ուղղությամբ:Դատապարտյալի խնդրի կապակացությամբ Օմբուդսմենի աշխատակազմը գրություն է ուղարկել Արդարադատության նախարարություն և առաջարկել միջոցներ ձեռնարկել դատապարտյալի իրավունքների իրացման նպատակով:

Արդյունքում‚ Նախարարությունից տեղեկացրել են Օմբուդսմենին‚ որ դատապարտյալի անձնական գործի ուսումնասիրությունից պարզվել է‚ որ վերջինս ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր‚ որը կորցրել է: Միաժամանակ հայտնել են‚ որ ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ դատապարտյալին կորցրած անձնագրի փոխարեն նույնականացման քարտ տրամադրելու ուղղությամբ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել