Մեքենայի վաճառքի սահմանափակումը հանվել է

«Արի տուն» ծրագրի շրջանակներում քաղաքացիներն արտասահմանից վերադառնալիս կարող էին իրենց հետ ներմուծել ավտոմեքենաներ առանց մաքսատուրք վճարելու‚ սակայն մեքենաները հնարավոր կլիներ վաճառել ներմուծումից միայն 3 տարի հետո:Ներկայումս‚ Հայաստանի` ԵՏՄ անդամ դառնալուց հետո‚ մինչ այդ ժամանակահատվածը Հայաստան ներմուծված ավտոմեքենաների նկատմամբ կիրառված օգտագործման և տնօրինման սահմանափակումները չեն գործում: Այսինքն` տվյալ ծրագրով ներկրված ավտոմեքենաները հնարավոր է վաճառել առանց նախկին սահմանափակման‚ սակայն նշենք‚ որ խոսքը միայն մինչև Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը ներմուծված մեքենաների մասին է:

Տվյալ սահմանափակման վերացումը հաստատել է նաև Ֆինանսների նախարարությունը:

Սակայն տվյալ խնդրով վերջին շրջանում Օմբուդսմենի աշխատակազմը ստանում է դիմումներ այն մասին‚ որ քաղաքացիները չեն կարողանում օգտվել տվյալ արտոնությունից‚ քանի որ Ոստիկանության տվյալների հաշվառման բազայում մեքենա օտարելու արգելքը հանված չէ:

Տեղեկացնում ենք‚ որ նման խնդիրների դեպքում քաղաքացիները կարող են դիմել Ոստիկանություն` մեքենան օտարելու արգելքը հանելու համար: Խնդիրներ կամ հարցեր ունենալու դեպքում կարող եք դիմել Օմբուդսմենի 116 թեժ գծին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել