Ոստիկանության աշխատակիցը ապտակել է քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Հակոբ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ նույն վայրում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցներից մեկն իրեն ապտակել է՝ կոտրելով ականջում տեղադրված լսողության սարքը, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածք:

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ քաղաքացի Հակոբ Դ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել