ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2015թ. հունիսի 17-ի N174-Ն որոշմամբ ս.թ. օգոստոսի 1-ից էլեկտրական էներգիայի սակագները բարձրացվեցին 6,93 դրամ/կՎտժ չափով:
Սակագների բարձրացման վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը հասարակության լայն զանգվածների դժգոհության առիթ դարձավ:
Այդ կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ ս.թ. հունիսի 27-ին իր մոտ անցկացրած խորհրդակցության արդյունքներով առաջարկեց անցկացնել ուսումնասիրություն, որը կպատասխանի թե ինչքանով է հիմնավորված սակագնի բարձրացումը և որ սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի վտանգներ են սպասվում էներգետիկ համակագին: Իսկ մինչև խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը՝ փոխհատուցել սակագնի բարձրացումը: Նշված է կառավարության այսօրվա նախագծում, որը ներկայացրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
ՀՀ կառավարությունը 2015թ. օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, սպառած էլեկտրական էներգիայի մասով՝ ս.թ. օգոստոսի 1-ից գործող սակագները մեղմացնելու համար բնակչության (ամսեկան սպառված ամբողջ էլեկտրաէներգիայի մասով) և 0,38 կՎ լարմամբ՝ ամսեկան մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսեկան մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին կվճարի սուբսիդիաներ 6,93 դրամ/կՎտժ չափով: Գումարը կվճարվի արտաբյուջեից:
Նախագծում կարդում ենք, որ ՀՀ կառավարությունը առաջարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 2015թ. օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, սպառված էլեկտրական էներգիայի դիմաց վերը նշված սպառողներից վճարումները գանձել Հանձնաժողովի կողմից հաստատված սակագներից 6,93 դրամ/կվտժ նվազեցված չափով:
Հետաքրքիր հանգամանքներ ստացվում է, որ կառավարությունն առաջարկով է հանդես գալիս ՀԷՑ-ին, այսինքն՝ չի բացառվում, որ ՀԷՑ-ը պարզապես չի ընդունի առաջարկը:
Բացի այդ, կառավարության նախագծից հստակ երևում է, որ փոխհատուցումն արվում է օգոստոսի 1-ից մինչև «մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը», այսինքն՝ աուդիտի արդյունքների պարզ լինելը:
Այս նախագծով ակնկալվում է մեղմացնել ՀՀ-ում բնակիչ սպառողների (ամբողջ սպառման մասով) և 0,38 կՎ լարմամբ սնվող՝ ամսեկան մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսեկան մինչև 250 կՎտժ սպառման մասով) էլեկտրական էներգիա սակագները:
Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ՝