Դատարանը մերժեց Վարդան Պետրոսյանի գործով վճռաբեկ բողոքը

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը մտել է ուժի մեջ: Ողբերգական ավտովթարի արդյունքում տուժած Հակոբյանների վճռաբեկ բողոքը հետ է վերադարձվել և վարույթ չի ընդունվել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը:

«Հայտը դատարանները պարտավոր էին քննության առնել, բայց քննության չեն առել, ինչը օրենքի խախտում է» ,- իր խոսքում նշեց փաստաբանը:

Ռուբեն Բալոյանը հավելեց, որ մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք՝ դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի արդյունքում տուժած Հակոբյանների փաստաբանը օգոստոսի 25-ին քաղաքացիական հայց էր ներկայացրել ընդդեմ դերասանի՝ տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը և փաստաբանական ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ:

Վարդան Պետրոսյանին առաջին ատյանի դատարանը 2015թ. հունվարի 29-ին դատապարտել էր ազատազրկման 5 տարի ժամկետով՝ զրկելով նրան վարորդական իրավունքից 2 տարի ժամկետով:

Մեղադրող դատախազն ու տուժողների իրավահաջորդները վերաքննիչ բողոք էին բերել՝ պատժի և քաղհայցի մասով, սակայն վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատավճիռը թողել էր անփոփոխ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել