Աշխատանքից հեռացրել են «Անմոռուկ» կրելու պատճառով

«Անմոռուկ» կրելու պատճառով «Herbalife»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրենը հեռացվել է աշխատանքից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխատանքից ազատված Արամայիս Ալավերդյանը: Տուժածը դատի է տվել իր ընկերության հիմնադիրներին: Փորձեցինք տեղեկատվություն ճշտել «Herbalife»-ից, սակայն մեզ հաղորդեցին, որ նման հարցերով զբաղվող մասնագետի հետ կարող ենք խոսալ միայն օրվա երկրորդ կեսից հետո:

Ստորև ներկայացնում ենք հայցադիմումը.

Պատասխանող՝ «Ֆիլուետ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն

(ՀՀ, 0019, ք. Երևան, Հրաչյա Քոչար 10, տարածք 45)

Հ Ա Յ Ց Ա Դ Ի Մ ՈՒ Մ

(Աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում վճարելու պահանջի մասին)

Գործի նախապատմությունը և փաստական հանգամանքները

Քաղաքացի Արամայիս Ռուբենի Ալավերդյանը 2012 թվականի հունիսի 1-ից մինչև 2015 թվականի հուլիսի 1-ն աշխատել է «Ֆիլուետ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունում որպես տնօրեն:

Արամայիս Ռուբենի Ալավերդյանի և «Ֆիլուետ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջև 2012 թվականի հունիսի 1-ին կնքվել է թիվ 001 Աշխատանքային պայմանագիրը:

Արամայիս Ռուբենի Ալավերդյանի և «Ֆիլուետ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջև 2012 թվականի հունիսի 1-ին կնքված թիվ 001 Աշխատանքային պայմանագրում 27.12.2012թ.-ի թիվ 001 և 27.12.2013թ-ի թիվ 002 Համաձայնագրերով կատարվել են փոփոխություններ

«Ֆիլուետ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի հունիսի 23-ին տեղի ունեցած ժողովն, ի թիվս այլնի կայացրել է նաև հետևյալ երկու որոշումները.

  1. 24.06.2015թ.-ից դադարեցնել Ընկերության տնօրեն պարոն Արամայիս Ալավերդյանի լիազորությունները և ազատել նրան իր զբաղեցրած պաշտոնից և Ընկերության նոր տնօրեն նշանակել տիկին Լիլիթ Գրիգորյանին:
  2. 01.07.2015թ.-ից լուծել Ընկերության և պարոն Արամայիս Ալավերդյանի միջև 2012 թվականի հունիսի 1-ին կնքված թիվ 001 Աշխատանքային պայմանագիրը` հետևյալ հիմքերով.

Նույն օրն Արամայիս Ալավերդյանը ստացել է ծանուցում առ այն, որ իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է “Աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում” և, որ “2015 թվականի հուլիսի 24-ը կհանդիսանա Արամայիս Ալավերդյանի վերջին աշխատանքային օրը, իր հետ կկատարվի վերջնահաշվարկ և կվճարվի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծանուցման 35 օրյա ժամկետը չպահպանելու համար սահմանված տուժանքը…”:

Հաջորդ օրը Արամայիս Ալավերդյանը նույն բանի մասին ստանում է ևս մեկ ծանուցում, սակայն արդեն նշումով, որ “2015 թվականի հուլիսի 1-ը կհանդիսանա իր վերջին աշխատանքային օրը:

Այսպիսով ստեղծվում է իրավական անորոշ վիճակ` նախ ժողովի որոշման որ կետով է Արամայիս Ալավվերդյանն ազատվել աշխատանքից և որ պահից, հետո նաև թե նա այդ մասին, որ օրն է համարվել ծանուցված հունիսի 23-ին թե 24-ին: Այս ամենը և այն որ ժողովը հրավիրվել և անցկացվել է ինչպես ընկերության կանոնադրությամբ, այնպես էլ “Բաժնետիրական ընկերությունների մասին” ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի բազմաթիվ խախտումներով` մասնավորապես չի ստացվել տվյալ օրվա դրությամբ բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվություն համապատասխան ռեեստր վարող անձի կողմից (մյուս հանգամանքներին չենք անդրադառնում), գտնում ենք, որ ժողովը (եթե իհարկե հրավիրվել և անցկացվել է) եղել է անօրինական, փաստաթղթերը կազմված են եղել հապշտապ և մեր կարծիքով հեռակա կարգով, պարունակում են մի շարք թերություններ (ժողովի արձանագրությունում և ծանուցման մեջ դրանք ստորագրող միևնույն անձի ազգանունտաբեր կերպ է գրված, առաջին` 23.06.2015թ. ծանուցման մեջ հայերեն և անգլերեն տեքստում ակնհայտ անհամապատասխանություն կա և այլն), ժողովի ընդունած որոշումից միայն պարզ է, որ Արամայիս Ալավերդյանին ազատում են աշխատանքից, սակայն անհստակ է օրը և առավել ևս պատճառները:

Արամայիս Ալավերդյանը համարել է և ներկայումս էլ համարում է, որ իրեն աշխատանքից ազատել են անհիմն և ապօրինի` խախտել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով գործատուի նախաձեռնությամբ աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի համար նախատեսված ընթացակարգերն ու պայմաները:

Գործատուն չի ունեցել, որևէ հիմք Արամայիս Ալավերդյանի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու վերաբերյալ, սակայն իր որոշումը հիմնավորել է հենց այս հանգամանքով:

Ըստ էության գործատուի (բաժնետերեի) անունից հանդես եկեղ անձանց կողմից Արամայիս Ալավերդյանին ներկայացված դժգոհությունները կապաված չեն եղել վերջինիս աշխատանքային պարտականությունների հետ, այլ վերաբերել են այնպիսի հարցերի որոնք չեն առնչվել Արամայիս Ալավերդյանի պարտականություններին և չեն գտնվել վերջինիս իրավասության շրջանակում, մասնավորապես դա վերաբերում է նույն “Հերբալայֆ” ապրանքանշանով ապրանքներ իրացնող խմբի (վաճառքների ցանցի) մեջ մտնող “Ֆիլուետ Վրաստան” ընկերության վատ աշխատանքին, որին «Ֆիլուետ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը մատուցում է մարկետինգային ծառայություններ և որի աշխատակիցները չեն հանդիսանում Արամայիս Ալավերդյանի ենթարկաները:

Բացի այդ Արամայիս Ալավերդյանը “Հերբալայֆ” ապրանքանշանով ապրանքներ վաճառող անհատ գործակալների կողմից մեղադրվել է “Հերբալայֆ” ապրանքանշանով ապրանքներ իրացնող խմբի (վաճառքների ցանցի) կանոների խախտման մեջ, որն արտահայտվել է «Ֆիլուետ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գրասենյակում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված “Հիշում և պահանջում ենք” գրառմամբ անմոռուկի պատկերով պաստառ, ինչպես նաև դասընթացների ժամանակը կրծքին անմոռուկ պատկերող կրծքանշան փակցնելու միջոցով, ինչը գնահատվել է, որպես քաղաքականությամբ զբաղվելու հանգամանք, որն արգելված է այդ խմբի ներքին կանոնակարգով (այլ հանգամանքներ բերված են կից ներկայացվող նամակագրության մեջ):

Առանձին անձինք, որոնք որևէ առնչություն չեն ունեցել «Ֆիլուետ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կառավարման հետ, իրենց բողոքները ներկայացրել են այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնք կապված են եղել Արամայիս Ալավերդյանի կողմից նրանց անօրինակ պահանջները չկատարելու և երրորդ անձանց իրավունքները նրանցից պաշտպանելու հետ:

Նշված բողոքների արդյունքում անձինք, որոնք որևէ իրավական առնչություն չունեն «Ֆիլուետ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ Արամայիս Ալավերդյանին առաջարկել են սեփական նախաձեռնությամբ դիմում գրել և ազատվել աշխատանքից և հակառակ դեպքում սպառնացել են հասնել նրա ազատմանը, ընդ որում որևէ հիմնավորում նրա իր պաշտոնին կամ կատարած աշխատանքին անհամապատասխանության վերաբերյալ չի ներկայացվել:

Հարկ է նշել, որ Արամայիս Ալավերդյանը «Ֆիլուետ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման պահից հանդիսացել է դրա տնօրենը և երեք տարվա աշխատանքի ընթացքում, որև անգամ հարց չի բարձրացվել նրա զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու վերաբերյալ և նման հարց բարձրանում է այն ժամանակ, երբ ընկերության բնականոն աշխատանքը կարգավորված է և վաճառքների ծավալներն էլ ավելանում են, այսինքն բաժնետերեի մոտ չեն եղել որևէ հիմքեր կամ պատճառներ, որոնք վկայեին Արամայիս Ալավերդյանի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու մասին, ուստի նման հիմքերի բացակայության պայմաներում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 120-րդ հոդվածի հիմքով նրան աշխատանքից ազատելու մասին որոշումը հանդիսանում է ոչ իրավաչափ և մեր կարծիքով ենթակա է վերացման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել