Քննչական կոմիտեի քննիչը ստիպել է սուտ ցուցմունք տալ

Արտակ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչը համոզելով ու ստիպելով պահանջել է իրականությանը չհամապատասխանող սուտ ցուցմունքներ տալ՝ խոստանալով ազատել իրեն ձերբակալումից:

Արթուր Մ.-ն էլ, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի նույն քննիչը հոգեբանական ճնշում է գործադրել իր նկատմամբ, սպառնացել է ձերբակալել՝ պահանջելով իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ: Այս կերպ՝ վախենալով քննիչի սպառնալիքներից՝ նրան իրականությանը չհամապատասխանող սուտ ցուցմունքներ է տվել:

Բացի այդ, նույն քննիչը հարցաքննության ժամանակ իր նկատմամբ կիրառել է բռնություն՝ հարվածներ հասցնելով դեմքին:

Արտակ Մ.-ի և Արթուր Մ.-ի հաղորդումների հիման վրա՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել