Կինը կասկածում է հարևանին

Բնակարանի կողպեքը կոտրելու պատճառով կինն ու երեխաները չեն կարողացել տուն մտնել‚ կինը կասկածում է հարևանին. հարուցվել է քրգործ., հայտնում են Օմբուդսմենի գրասենյակից:

Կինն ահազանգել է‚ որ իր տուն վերադառնալիս նկատել է‚ որ տան դռան կողպեքը կոտրել են‚ իսկ տուն մուտք գործելու համար նախատեսված մետաղյա աստիճանավանդակը կտրել են և գողացել: Արդյունքում‚ ինքն ու իր երեխաները չեն կարողացել մտնել տուն: Կինը հայտնել է նաև‚ որ վերոգրյալի կապակցությամբ նույն օրը դիմել է Ոստիկանություն‚ սակայն պատասխան չստանալով՝ այցելել է նշված բաժինը և դիմում գրել‚ որ տեղի ունեցածում կասկածում է հարևանին։ Միարժամանակ նշել է‚ որ իր հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հանցակազմի տարրեր չեն պարզվել և նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Կնոջ կողմից բարձրացված հարցի շուրջ Օմբուդսմենը գրություն է ուղարկել Ոստիկանություն` նշված նյութերը տեղում ուսումնասիրելու և դեպքի մանրամասներին ծանոթանալու նպատակով:

Ոստիկանությունից Օմբուդսմենին տեղեկացրել են‚ որ կնոջ հաղորդման հիման վրա համապատասխան բաժնում նախապատրաստված նյութերով կայացված քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացվել է դատախազության կողմից։ Ներկայումս հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Լուսանկարը՝ ombuds.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել