Հնդկաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Մուկուլ Ռոհատգիի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը նշեց, որ երկու պետությունների միջև առկա չէ քրեական գործերով իրավական օգնության բնագավառում պայմանագիր, ինչը դժվարացնում է Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երում ուսանող Հնկաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կամ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերով կարիք առաջանալու դեպքերում իրավական օգնություն ստանալը:
Հնդկաստանի Հանրապետության գլխավոր դատախազը պատրաստակամություն հայտնեց հետագայում աջակցել քրեական գործերով իրավական օգնություն տրամադրելու հարցում:
Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Իխտյոռ Աբդուլաևի հետ քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն առաջարկեց երկու պետությունների գլխավոր դատախազությունների միջև կնքել համագործակցության ծրագիր:
Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազն առաջարկեց համաձայնագրի կարգավորման առարկայի և դրա հետ կապված այլ հարցերը քննարկել աշխատանքային կարգով: