«Խեղճ ու կրակ տղա են գտել ու ուզում են նրա օրինակով մյուսներին լռեցնել». փաստաբան Տիգրան Աթանեսյանը, անդրադառնալով Հայկ Կյուրեղյանին 14 տարվա ազատազրկման ենթարկելու մեղադրող կողմի միջնորդությանը, այսպես մեկնաբանեց։
Նրա խոսքով՝ Հայկ Կյուրեղյանի արարքը վատագույն դեպքում մանր խուլիգանություն կարելի է բնութագրել․«Եթե խորը նայենք նույնիսկ խուլիգանություն չկա Հայկի արարքում։ Այն պարզապես քաղաքացիական դիրքորոշման արդյունք է եղել»,- նշեց մեր զրուցակիցը։
Ըստ փաստաբանի այս պարագայում ոչ միայն 14 տարի ազատազրկման հիմքեր չկան, այլև առհասարակ ազատազրկան մասին խոսք գնալ չի կարող. «Այդքան նոյնիսկ սերիական մարդասպանին չեն տալիս»,- վերջում ասաց Տիգրան Աթանեսյանը։
Լաուրա Մամյան