Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանի և «ԷՅՐ Արմենիա» ընկերության համասեփականատեր Ա. Ավետիսյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել: Համաձայն որի` ձեռնարկված միջոցներով հերքվել են Ա. Ավետիսյանին առևանգելու, ազատությունից զրկելու հանգամանքները, հետևաբար այդ փաստերի առիթով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ, հիմնավորվել է Ռ. Հայրապետյանի կողմից Ա. Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստը, որի արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է թեթև կամ առավելագույնը միջին ծանրության վնաս:
Այս հայտարարության վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցեց փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ, նա ասաց.
«Բոլորս հասկանում ենք, որ տեղի է ունեցել ինչ-որ դատավարական գործարք տուժող կողմի հետ: Նման պայմաններում, նման ցուցմունքներով հետագա դատական քննություն չի կարող լինել: Ամեն ինչ պարզ է` չկա տուժողի բողոք, հետևաբար չի կարող լինել համապատասխան գործ»:
Փաստաբանը չցանկացավ այլ մեկնաբանություն և դատողություն անել, քանի որ ըստ նրա, ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ պայմանավորվածություն է տեղի ունեցել նրանց միջև: