Ավտովթար Չարենցի փողոցում. վարորդի վիճակը ծանր է

Օգոստոսի 22-ին, ժամը 01.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում` ոստիկանության շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ՏԿԱՒՆ-ը՝ դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Նիսսան» մակնիշի 9329 15JO պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանված «ԳազԵլ» մակնիշի 002 OF61 պ/հ, «ՎԱԶ 2106» մակնիշի 64 ՍՍ 185 պ/հ և «Օպել» մակնիշի 32 ՏՍ 458 պ/հ ավտոմեքենաներին:

Փրկարարները «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1986 թ. ծնված Մ. Բ.-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մ. Բ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել