Հրատարակությունների հրատարակչական ձևավորումների նկատմամբ բացառիկ իրավունքները պատկանում են տվյալ ձևավորումն իրականացրած հրատարակչին:
Հրատարակիչն իրավունք ունի արգելելու կամ թույլատրելու երրորդ անձանց իր հրատարակությունների հրատարակչական ձևավորումների վերարտադրությունը:
Հրատարակիչը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի:
Հրատարակիչը կարող է պայմանագրով այլ անձանց փոխանցել նաև հրատարակչական ձևավորումն օգտագործելու իրավունքը: Պայմանագրում նշվում են օգտագործման ժամկետը, վարձատրության չափն ու վճարման կարգը, տարածքը և այլն:
Հրատարակչական ձևավորման նկատմամբ գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։
Աղբյուրը` Իրավաբան.net