Ոստիկանությունից հայտնում են, որ 2015 թ. առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններ բերվել են 2174 մարմնավաճառությամբ զբաղվողներ, իսկ վերջին մեկ ամսում՝ 460 մարմնավաճառությամբ զբաղվողներ, որոնց մի մասը ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ մի մասը ներկայացվել է ՀՀ ԱՆ մաշկավեներական դիսպանսեր՝ ստուգման:
Ոստիկանությունը պատրաստ է հիմնախնդրով իսկապես մտահոգ մասնագետներին ու կազմակերպություններին հարցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացնել ըստ հանրապետության մարզերի և մայրաքաղաքի վարչական տարածքների: