«Բելաջիո» ռեստորանի մոտ «ԿԻԱ»-ն շրջվել է

ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 21-ին, ժամը 01.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ (ավտոմեքենան շրջվել է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Կենդանաբանական այգու մոտակայքում «Կիա» մակնիշի 269979SYR պետհամարանիշի (վարորդ` Ա. Հ., ծնվ. 1983 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթեզրին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել