Կաշառք ստանալու գործի նյութերով հարուցվել են նոր քրեական գործեր

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի «Դսեղի» անտառտնտեսության «Դսեղ», «Մարց», «Մոտկոր», «Լորուտ» անտառպետություններում նշանակվել են ստուգումներ՝ քննությանը հետաքրքրող մի շարք հարցերի պարզաբանման համար:Ստուգման արդյունքներով՝ արձանագրվել է ապօրինի հատված 164 ծառ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուրը` 6 մլն. 132 հազ. 250 ՀՀ դրամի վնաս:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի «Դսեղի» անտառտնտեսության հիշյալ անտառպետություններում անհայտ անձի կողմից ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել են 4 քրեական գործեր և ուղարկվել ըստ քննչական ենթակայության:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Տիգրան Մ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ  աշխատելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնում, իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում տեղեկացել է, որ հիշյալ անտառտնտեսությունում կատարվել են ապօրինի ծառահատումներ ու վերոհիշյալ փաստը չարձանագրելու համար անտառպետությունների ղեկավարները կաշառք են տվել առանձին պաշտոնատար անձանց:

Տիգրան Մ.-ի հաղորդման հիման վրա՝ մի շարք պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իրենց լիազորությունների շրջանակում կաշառք տվողի օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել