Պաշտոնապես «Օռանժ»-ը օտարվեց «Յուքոմ»-ին

«Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետեր «Օրանժ Պաղտիսիպասիոն» բաժնետիրական ընկերությանը պատկանող բաժնետոմսերն այսօր պաշտոնապես օտարվել են «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Օտարումը կատարավել է Հանրայաին ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնության մասին որոշմամբ:

Որոշումը կայացվել է՝  հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության 2015 թվականի օգոստոսի 14-ի №01/11/9743-15 ու «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի օգոստոսի 11-ի N374-15ԱՄ գրությունները:

Նշվում է նաև, որ հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում ստորագրվելու պահից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել