Արդարացման դատական ակտ. վերաքննիչ ատյանը բեկանել է առաջին ատյանի դատավճիռը

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ` դատավորներ Կ.Ղազարյան, Վ.Ռշտունի, Մ.Պապոյան, բավարարելով Արգիշտի Կիվիրյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը, որոշեց բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ճանաչելով ու հռչակելով Արգիշտի Կիվիրյանի անմեղությունը. այս մասին տեղեկանում ենք Ա. Կիվիրյանի պաշտպան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից:

Նշենք, որ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ա. Մկրտչյանի նախագահությամբ, մայիսի 8-ին Արգիշտի Կիվիրյանինմեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝  նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի՝ 400.000  դրամի չափով: Սակայն կիրառվել է համաներում:

Հիշեցնենք, որ հասարակական գործիչ, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իշխանության ներկայացուցչի նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն՝ կանպված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել