ՃՏՊ Գեղարքունիքի մարզում. կա տուժած

Օգոստոսի 20-ին, ժամը 01.30-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի սկզբնամասում` գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Զովաբեր-Հրազդան ավտոճանապարհի 1-ին կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 34 TT 442 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլ. սյանը, ինչի հետևանքով սյունն ընկել է գազատար խողովակի վրա. առկա է արտահոսք:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1962 թ. ծնված Ս. Բ.-ը և ուղևոր` 1976 թ. ծնված Գ. Խ.-ը հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել