Վրաերթի են ենթարկել 68-ամյա և 62-ամյա կանանց

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 18-ին, ժամը 20.00-ին, Երևանի Միկոյան և Գալշոյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը  ժամը 20.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Աղայան փողոց թիվ 85 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:

Երկու դեպքերի առթիվ էլ կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել