Իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով 21 տարի անազատության մեջ գտնվող ազատամարտիկ, հաշմանդամ, ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի օգոստոսի 18-ին տեղափոխել են հիվանդանոց: ՔԿՀ լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը Իրավաբան.net–ի հետ զրույցում ասաց,որ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Այս պահին նա գտնվում է «Էրեբունի» ԲԿ Վերակենդանացման բաժանմունքում , կատարվում է հետազոտություն
Լուսանկարը՝ «Հետք»-ի