Դաժան սպանություն Երևանում. մայրը գտել է 25-ամյա որդուն կացնահարված դին

Այսօր առավոտյան սպանություն է տեղի ունեցել Երևանում:  Ոստիկանության մամուլի ծառայությունից Իրավաբան.net-ին փոխանցեցին, որ  ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը երիտասարդ տղայի կացնահարված դի կա:

Նշված հասցե է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը:Դեպքի վայրում է նաև   Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ:

shamshyan.comի փոխանցմամբ ոստիկաններն ու իրավապահները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի կացնահարված դին: Սպանվածին առաջինը տեսել է մայրը, ով վաղ առավոտյան այցելել է տուն և ինքն էլ տեղեկացրել է ոստիկանությանը կատարվածի մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել