Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջին օրերին որոշ անձինք սոցցանցերում լուրեր են տարածում, թե իբր հանրապետությունում երեխաներ են առևանգվում ու խոշտանգվում:
Հայտարարում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Կեղծիքը տարածողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման անպատասխանատու պահվածքից ու վերջ տալ հանրության մեջ անհիմն խուճապ տարածելու փորձերին»: