Արսեն Ավետիսյանը դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում է

«Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանը Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում է՝ դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում: Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Ալեքսանդրա Հարությունյանը  իրավաբան.net -ին  փոխանցեցին, որ հիվանդի  վիճակը   բժիշկները գնահատել են կայուն բավարար: Ունի քթի ոսկորի կոտրվածք՝ թեթեւ տեղաշարժով, ազդրի, թիակի թեթեւ սալջարդներ:  Դեռևս պարզ չէ,  Արսեն Ավետիսյանին  կվիրահատեն, թե ոչ:

Լուսանկարը՝ photolure.am-ի

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել