Սահմանադրական բարեփոխումների, նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն ներկայումս չկա. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:
Նրա խոսքով, սա հնարավորություն է գործող իշխանությանը` պետական կառավարման համակարգի փոփոխության միջոցով երկարաձգել կամ հավերժացնել իշխանությունը. «Երկրի գործող ղեկավարը, ով էլ որ լինի, իր լիազորությունների ավարտից հետո պետք է հանձնի իշխանությունը և գնա թոշակի: Այս նախաձեռնությամբ հայտ է ներկայացվել, ըստ էության, ջարդելու այս ընկալումը»: Մինչդեռ պարոն Նորիկյանը գտնում է, որ այս բարեփոխումենրի փոխարեն անհրաժեշտ է հաստատել ու ամրապնդել սահմանադրականությունը, որպեսզի գործող Սահմանադրությունը հնարավորություն ունենա ամբողջությամբ գործելու:
Նա նշեց, որ նոր Սահմանդրության նախաձեռնողների կողմից չի տրվել իրավաքաղաքական հիմնավորում դրա անհրաժեշտության և հրատապության վերաբերյալ, ինչպես նաև չի մատնանշվել գոնե մեկ փաստ, որ գործող սահմանդրությունը վատ գործիք է և կարող է իրավական կամ քաղաքական ճգնաժամ ստեղծել, որի արդյուքում էլ անհրաժեշտ այդ բարեփոխումները.
«Որքան էլ տարօրինակ է, մինչ այս պահը Սահմանադրության նախաձեռնողները չեն ստանձնել քաղաքական պատասխանատվություն նոր Սահմանդրության ընդունման գործընթացի նկատմամբ: Ճիշտ և արդարացի կլիներ, որ հենց այս պահին հայտարարվեր, որ նոր սահմանդրության ընդունման դեպքում, այն նախաձեռնողները կներկայացնեն հրաժարական և կհեռանան քաղաքական դաշտից, ինչը հարիր է քաղաքակիրթ երկրնեին»,- ասաց փաստաբանը:
Պարոն Նորիկյանի կարծիքով, եթե նախաձեռնողները հետապնդում են ազնիվ նպատակներ և առաջնորդվում են պետական շահերով, ապա կարող են սահմանել դրույթ, նոր Սահմանդրությունը ուժի մեջ է մտնելու առաջիկա համապետական ընտրություններից հետո: «Նախագահը, որպես պետության գլուխ, պետք է վեր կանգնի բոլոր անձնական և քաղաքական շահերից, հանդես գա սահմանդրական բարեփոխումների օբյեկտիվ, թափանցիկ արդար հանրաքվեի երաշխավոր և հայտարարի, որ փոփոխություննները որևէ կապ չունեն իր անձի կամ կուսակցության հետ, և որպես դրա առհավատչյա նոր սահմանդրությունը ուժի մեջ կմտնի առաջիկա համապետական ընտրություններից հետո»:
Փաստաբանը նաև անդրադարձավ մի շարք վիճահարույց դրույթների՝ մասնավորապես կուսակցությունների սահմանադրական կարգի բռնի տապալման վերաբերյալ 45-րդ հոդվածի 4-րդ կետին: Նրա համար տարօրինակ է, թե ինչ չափորոշիչով է սահմանադրական կարգի բռնի տապալումը կուսակցությունների համար որոշվելու։
Անդրադառնալով 47-րդ հոդվածի երրորդ կետին` ասաց. «Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք են ունենալու ընտրելու և ընտրվելու համայքներում, եթե ներկայացնեն մշտապես բնակվելու տեղեկանք: Սա նշանակում է, որ օտարերկրյա քաղաքացիները կարող են ընտրվել ՀՀ-ի ցանկացած համայնքի ավագանու անդամ, ղեկավար, քաղաքապետ, գյուղապետ: Չի բացառվում, որ այս դեպքում Բիբինը կարող է դառնալ Երևանի քաղաքապետ»:Նա նաև անհեթեթ համարեց այն դրույթը, որում ամրագրված է, թե ՀՀ նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, ծանր հանցագործության, ինչպես նաև Սահմանադրության կոպիտ խախտման համար. «Ի՞նչ ասել է Սահմանադրության կոպիտ խախտում: Ինձ համար այն հասկանալի և ընկալելի չէ: Սահամանդրությունը կամ խախտվում է, կամ չի խախտվում»,-ասաց փաստաբանը:
Լաւորա Մամյան