Ողբերգական ավտովթար Ապարան-Սպիտակ ճանապարհին.24-ամյա վարորդը տեղում մահացել է

Օգոստոսի 15-ին, ժամը 20.35-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Ապարանի հուշարձանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Սպիտակ հատվածի 3-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ZM 391 (վարորդ` 1991 թ. ծնված Տ. Պ.) և «Գռանդ Շիրոկի» մակնիշի 96 MO 096 (վարորդ` 1990 թ. ծնված Գ. Գ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Գռանդ Շիրոկի» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1991 թ. ծնված Կ. Գ.-ը հոսպիտալացվել է Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել «Օպել Վեկտրա»-ի վարորդի դին, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել