ՃՏՊ Սպիտակ-Ալավերդի ավտոճանապարհին. կա տուժած

Օգոստոսի 14-ին, ժամը 05.03-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ՏԿԱԻՆ-ը՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Lexus RX» մակնիշի 34 QS 531 պ/հ (վարորդ` 1991 թ. ծնված Լ. Թ. ) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել քարերին:

Հրշեջ-փրկարարները  Լ. Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է է Վանաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները Լ. Թ.-ի  առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել