Մերձմոսկովյան Իստրայի ջրամբարում հայտանաբերվել է ավիավթարի հետևանքով 10-րդ զոհի մարմինը. այս մասին «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինինը՝ երկուշաբթի օրը. «Քիչ առաջ հայտնաբերվել ու ջրամբարից դուրս է բերվել 28-ամյա տղամարդու մարմինը: Տղամարդը բախման ժամանկ եղել է ուղաթիռներից մեկի մեջ»:
Նշենք, որ օգոստոսի 8-ի երեկոյան Իստրայի ջրամաբարի վերևում բախվել են հիդրոինքնաթիռ և ուղաթիռ: Առաջինի մեջ եղել է 5 հոգի, որից երկուսը 8 և 10 տարեկան երեխաներ, իսկ ուղաթիռում՝ 4 հոգի:
Նախաքննության տվյալներով՝ հիդրոինքնաթիռը անթույլատրելի ցածր է գտնվել և հայտնվել է ուղաթիռի ճանապարհին, որն այդ պահին սկսել է բարձրանալ: Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ՝ թռիչքի անվտանգության կանոնները խախտելու համար, որն առաջացրել է երկուսից ավելի անձնանց մահ:
Լուսանկարը՝ «Ինտերֆաքս»-ի