Քանաքեռ-Զեյթունում ամուսինների սպանության համար մեղադրվող 44-ամյա Տիգրան Մանուկյանն այսօր առավոտյան մահացել է. այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:
Ինչպես հայտնի է, հուլիսի 29-ին Քանաքեռ-Զեյթունում իրենց ավտոտնակի մոտ հրազենային վնասվածքից սպանվել են ամուսիններ 53-ամյա Հովհաննես եւ 44-ամյա Լուսինե Մխիթարյանները: Իսկ սպանության մեջ կասկածվող Տիգրանը ինքասպանության փորձ է կատարել՝ կրակելով քունքին: Այնուհետև նրան տեղափոխել էին «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի