Սեյրան Օհանյանի կինն ընդդեմ երկու լրատվամիջոցի. մեկի դեպքում 3 մլն դրամ փոխահատուցում է պահանջվում

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանն ընդդեմ hzham.am  լարտավական կայքի քաղաքացիական գործը: Հայցվորը պահանջում է պարտավորեցնել լրատվամիջոցին հերքում տպագրել և կայքից հեռացնել զրպարտչական և վիրավորական հոդվածները, նաև դրամական փոխահատուցում տալ:

Որպես փոխահատուցում՝ հայցվորը պահանջել է 2 միլիոն դրամ՝ զրպարտելու, և 1 միլիոն դրամ՝ վիրավորելու համար: Իրավաբան.net-ի այն հարցին, թե փաստորեն պահանջվում է օրենքով սահմանված առավելագույն չափը, Ռ. Խաչատրյանի շահերը ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանը պատասխանեց.

«Գիտեք, 10-ից ավելի հոդվածներ են հրապարակվել, դրանցում բազմաթիվ են վիիրավորական արտահայտությունները, նույնիսկ հայհոյանքներ կան: Նաև զրպարտական տեղեկություններ»:

Ռուզաննա Խաչատրյանը զրպարտչական և վիրավորական տեղեկությունները հերքելու պահանջով հայցադիմում է ներկայացրել նաև «Հրապարակ» օարթերթի դեմ: Սակայն այս դեպքում դրամական փոխահատուցման պահանջ չի դրվել: Այս գործն էլ քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել