Ինչպես երեկ հայտնել ենք, երեկ երեկոյան իր բնակարանում՝ Երևանի Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է հայտնի էքստրասենս «6-րդ զգայարան» հաղորդման մասնակից 53-ամյա Անի Մաջնունյանի դին:
Իրավաբան.net-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ արդեն իսկ սպանության կասկածանքով ձերբակալված է մեկ անձ: Շարունակվում են գործողությունները՝ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանությունը՝ զուգորդված ավազակությամբ (ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով):
Ինչ վերաբերում է այն հարցին, թե կան տեղեկություններ, որ գործով կասկածվում է նաև երկրորդ անձ, ով ձերբակալված տղայի ընկերուհին է, Քննչական կոմիտեից դեռևս տեղեկություն չտվեցին, նշելով, որ լրացուցիչ տեղեկություններ ավելի ուշ կհայտնեն:
Նշենք նաև, որ սպանված կինն ամուսանացած չէր, բնակվում էր միայնակ: Նրա տունն ամբողջությամբ տակնուվրա է արված եղել և մարմնի վրա եղել են կտրող-ծակող գործիքից ստացված վերքեր:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի