Վթար Երևան-Մեղրի ճանապարհին. ուղևորը գիտակցության չգալով` մահացել է

Օգոստոսի 5-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 194.5 կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԴԱՖ AE 45 180» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի վարորդը և ուղևորը՝ 1983 թ. ծնված Արսեն Հունանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ա. Հունանյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել