Հայտնի է Պերմյակովի գործով դատական առաջին նիստի օրը

Երևանում տեղակայված  ռուսական  5-րդ կայազորային ռազմական դատարանը վեց ամսով երկարացրել է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը. այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալոն։ Նա նշել է, որ Պերմյակովը կալանքի տակ է գտնվելու է  մինչև 2016թվականի  հունվարի 30-ը։

Նշանակվել է նաև առաջին դատական նիստը՝  այս տարվա  օգոստոսի 12-ին:

Նշենք, որ ռուսական կողմի իրակակացրած նախաքննության նախնական տվյալներով, Պերմյակովը ինքնակամ լքել էր զորամասը, զենքը ձեռքին դուրս եկել  Գյումրի քաղաք և տներից մեկում զենքի կրակոցներով սպանել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, վիրավորել 6 ամսական փոքրիկին, հիվանդանոցում մահացել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել